Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Պարեկային ծառայության մի քանի մեքենա Երևանի Մամիկոնյանց փողոցում հետապնդել են Honda մակնիշի մի մեքենայի, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթար` Honda-ն բախվել է պարեկային ծառայության մեքենաներին և ջարդուփշուր եղել:
ՆԳՆ-ից հաստատեցին տեղեկությունը` մանրամասնելով. «Այսօր առավոտյան ժամը 05:40-ի սահմաններում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները Մամիկոնյանց փողոցում կանգնեցրել են Honda մակնիշի մի մեքենա, որի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, շարունակել է երթևեկել` դիմելով փախուստի: Պարեկային ծառայողները հետապնդել են և արդեն մի քանի կարգախմբով հարկադրաբար կանգնեցրել են մեքենան, և երկու անձի ձերբակալել ու տեղափոխել են համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Երկուսի մոտ էլ հայտնաբերվել է մեթադոն և մարիխուանա տեսակի թմրանյութ, ինչից հետո նշյալ անձինք պատրաստված փաստաթղթերով ներկայացվել են Քննչական կոմիտե»:
Ի դեպ, մեր տեղեկություններով` թմրանյութով ձերբակալված անձինք Պաշտպանության նախարարության ծառայողներ են, ինչի վերաբերյալ, սակայն, ՆԳՆ-ից ասացին, որ ձերբակալվածների վերաբերյալ անձնական տվյալներ չեն հաղորդում:
Բաց մի թողեք
Վթարի է ենթարկվել Հայաստանում ՌԴ դեսպանի ծառայողական ավտոմեքենան. վերջինս ու վարորդը հոսպիտալացվել են․ Լուսանկար
Երևանում բախվել են թիվ 46 ավտոբուսը, «Opel»-ն ու «Lada»-ն, վիրավnրներ կան․ Լուսանկար
Հրազդան գետում մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի դին