«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը, ինչպես հայտնել ենք, կներկայացնի Պարգը`«Survivor» երգով:
Երգի հեղինակները Thomas G:son-ը և Peter Bostrom-ն են։ Նրանք հեղինակել էին նաև շվեդ երգչուհի Լորինի «Tatoo» երգը, որը 2023-ին հաղթեց մրցույթում։
Համերգից հետո կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ Պարգը նշել է, որ ինքն աշխատասեր է, պատրաստ է ավելի զարգացնել ելույթն ու կրկնակի լավ հանդես գալ:
«Վստահ եմ, որ «Եվրատեսիլ»-ի մեծ բեմում շատ լավ կներկայանանք: Արձագանքներից հասկանում էի, որ ֆավորիտներում եմ, բայց նաև Սիմոնին ու Աթենային էին շատ երկրպագում: Ես ուղղակի նպատակ էի դրել, որ պետք է մաքսիմալ հաճույք ստանամ ու իմ բոլոր էմոցիաներն ու էներգիան ցույց տամ: Կհաղթեմ, թե չեմ հաղթի, այդ միտքը բաց էի թողել: Բայց շատ երջանիկ եմ»,- ասել է արտիստը:
Պարգը հավելել է, որ վստահ է իր ուժերի վրա, հրաշալի է աշխատել նաև թիմը ու կարող են մտածել, որ հաջորդ տարի «Եվրատեսիլ»-ը հնարավոր է լինի Հայաստանում:
Բաց մի թողեք
Ինչ երաժշտություն է լսում Մեծ Բրիտանիայի Չարլզ երրորդ թագավորը
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը երկարացվել է մինչև ապրիլի 10-ը․ Լուսանկարներ
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Արա Դեղտրիկյանի հրաժեշտի արարողությունները