28/02/2025

«Ռուսաստանը երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը». Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալքսանդր Լուկաշենկոն։

«Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու կապակցությամբ․ Ռուսաստանը երբեք չի համաձայնի դրա հետ։ Համենայնդեպս, այսօրվա դրությամբ նման դիրքորոշում ունի Ռուսաստանը։ Առավել ևս, որ Եվրամիության ղեկավարությունը, առաջին հերթին՝ ի դեմս Գերմանիայի և Ֆրանսիայի, այս պահին շատ ագրեսիվ դիրք է զբաղեցնում», – ասել Է Բելառուսի նախագահը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է չեղարկել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն, սակայն միջամտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախօրեին Զելենսկին հաղորդագրություն է ստացել ԱՄՆ վարչակազմից, որում նրան խորհուրդ են տվել չգալ Վաշինգտոն։ Դրանից հետո նա զանգահարել է Ֆրանսիայի նախագահին, ով խնդրել է Թրամփին ընդունել Ուկրաինայի նախագահին։

«Թրամփը համաձայնել է և չորեքշաբթի ասել, որ Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի առաջնորդին»,- ասվում է հոդվածում։