YouTube տեսահոսթինգային ցանցը հայտարարել է, որ փոխում է տեսանյութերի միջնամասում գովազդային հոլովակների ցուցադրման կարգը։
Նպատակը՝ դրանք ավելի բնական դարձնելն է։ Մայիսի 12-ից գովազդային նյութերը կցուցադրվեն ընդմիջումների կամ տեսարանի փոփոխությունների ընթացքում եւ ոչ թե ակտիվ գործողությունների կամ երկխոսությունների՝ դրանք «մասնատելով»։
Այս մասին հայտնում է The Verge պարբերականը։
YouTube-ը նաեւ տեղեկացրել է, որ «բնական ընդհատման կետերում» գովազդային հոլովակներ են ավելացվելու նաեւ հին տեսանյութերում։ Իսկ «բնական ընդհատման կետերը» որոնելու է YouTube-ի բարելավված ալգորիթմը։ Ինչպես նախկինում, այդպես էլ փոփոխություններից հետո, գովազդային հոլովակները կարելի է ընտրել ինչպես ավտոմատ կերպով, այնպես էլ «ձեռքով»։
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա