«Ես էլ երբեք չեմ պատկերացրել, որ նման բան կարող է լինել: Սա շատ դժվար էտապ է, որ երբեք ոչ ոքի չես ցանկանա, հատկապես, երբ երեխա կա: Ես էլ շատ ընտանեկան մարդ եմ, բայց, ցավոք, ամեն բան չէ, որ մենք կարող ենք հսկել կամ մեր ուցածով անել»:
Խոսելով իր և դերասան Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին՝ «Look&Face» հաղորդման շրջանակներում այս մասին ասել է դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը:
Նա նշել է, որ իրենց արժեքները ի սկզբանե շատ տարբեր են եղել կյանքի նկատմամբ:
«Ի սկզբանե մենք շատ տարբեր ենք եղել, բայց կյանքի էտապներեն էլ են փոխել: Ամեն մարդ չէ, որ կարողանում է հաջողությանը դիմակայել: Մարդիկ կան, որ փոխվում են: Նման որոշում կայացնելը շատ բարդ է հայկական ավանդական ընտանիքներում, քանի որ դու պատասխանատու ես ծնողիդ ու երեխայիդ առաջ: Բայց, եթե դա լինում է, նշանակում է՝ լինում են լուրջ պատճառներ»,- անկեղծացել է դերասանուհին:
Նա հավելել է, որ խզվել են իր և Դավիթի միջև բոլոր կապերը:
«Բիզնես կիսելու մասին անգամ ոչ մի թեմա չի եղել, որովհետև մենք շատ ավելի մեծ բան ենք կորցրել»,- ասել է Աննա Դովլաթյանը:
Զույգն ամուսնալուծվել է շուրջ մեկ տարի առաջ:


Բաց մի թողեք
ՖԻՖԱ-ն հետաքննում է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների վարքագիծը ԱԱ եզրափակիչից հետո. Լուսանկար
Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար
«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել