Որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում, իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Բարդ հարցեր մի տվեք, խնդրում եմ»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ հնարավոր կլինի տեսնել Անդրանիկ Մարգարյանի երազած Հայաստանը։
Սերժ Սարգսյան այսօր՝ մարտի 25-ին, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ական գործիչների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աճյունը։
Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին․ այսօր լրանում է նախկին վարչապետի, ազգային-պետական գործչի մահվան հերթական տարելիցը:
Բաց մի թողեք
Կարևոր արձագանք Արսեն Թորոսյանից․ Էդգար Ղազարյան
Փաշինյանի «իրական Հայաստանն», այսպիսով, վերջնականապես ստանալու է Ալիեւի եւ Լուկաշենկոյի «իրական Ադրբեջանի» կամ «իրական Բելառուսի» տեսքը
Զինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞․ մանրամասներ