ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի դիտարկմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների մասին Ադրբեջանից հնչող ապատեղեկատվությունները որևէ դրական ազդեցություն չեն ունենում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մթնոլորտի վրա։
«Հստակորեն կարող եմ արձանագրել, որ այդ կեղծ հայտարարությունները որևէ կերպ դրականորեն չեն ազդում մթնոլորտի վրա։ Այնուամենայնիվ, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ և այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարարը։
Անդրադառնալով հարցին, թե լինելո՞ւ է արդյոք որևէ երրորդ երկրի մասնակցություն այդ համաձայնագրի ստորագրմանը՝ Վահան Կոստանյանը հիշեցրեց, որ կարգավորման գործընթացն արդեն տևական ժամանակ է՝ իրականացվում է երկկողմ բանակցությունների հիման վրա․ «Գիտեք, որ քննարկումները և բանակցությունները, ըստ էության, երկկողմ են ընթացել, այս պահին այլ մանրամասներ չկան։ Բնականաբար, երբ լինել այս առումով նորություններ, արտաքին գործերի նախարարությունը և Կառավարությունը պատեհ պահին կտեղեկացնեն հանրությանը»։
Իրավիճակը ապաէսկալացնելու անհրաժեշտություն կա, և այս կապակցությամբ ՀՀ-ն մի շարք առաջարկություններով է հանդես եկել, այդ թվում՝ սահմանյին միջադեպերի համատեղ հետաքննության վերաբերյալ։
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Ցավալիորեն, մինչ այս պահն ադրբեջանական կողմը դրանց որևէ պատասխան չի տվել, և մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, սակայն իրավիճակի առավել ամբողջական լուծումը, բնականաբար, երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի կնքումն է»,- նշեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ մթնոլորտի վրա Ադրբեջանի կեղծ հայտարարությունները դրականորեն չեն ազդում․ «Այնուամենայնիվ, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ և այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»։
Արձագանքելով այն հարցին, թե արդյոք երրորդ երկրի մասնակցություն լինելո՞ւ է համաձայանգրի ստորագրման ժամանակ, Վահան Կոստանյանն ասաց. «Գիտեք, որ քննարկումները և բանակցությունները, ըստ էության, երկկողմ են ընթացել, այս պահին առավել մանրամասներ չկան, բնականաբար, երբ լինեն նորություններ այս առումով, ԱԳՆ-ը և Կառավարությունը պատեհ պահին կտեղեկացնեն հանրությանը։ Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք քննարկել և գալ պայմանավորվածությունների՝ որտեղ և ինչ ժամկետներում ստորագրել։
ՀՀ-ի համար կարևորը այս համաձայնագրի ստորագրումն է։ Այս պահին որևէ առավելություն այս կամ այն մայրաքաղաքին չի տրվում։ ՀՀ-ի համար նախընտրելին ստորագրության սցենարն է, մնացած հարցերը քննարկելի են և երկրորդական»։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ստորագրման հետաձգումը պայմանավորվա՞ծ է այն խնդրով, որ ադրբեջանական կողմը նոր պահանջներ է ներկայացրել, և հայկական կողմը դրանք չի ընդունում, Վահան Կոստանյանը պատասխանեց.
«Ադրբեջանական կողմը հանրային կերպով է իր մեկնաբանություններով հանդես եկել, որոնց հանրահռչակմամբ զբաղվելու որևէ ցանկություն այս պահին բացարձակապես չունեմ։ Կարծում եմ, որ չկա որևէ խոչընդոտ հենց այս պահին ստորագրելու համար այս փաստաթուղթը, և պետք է վկայել, որ մեր բազմաթիվ գործընկերներ՝ միջազգային կազմակերպություններ, առանձին պետություններ, ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամ պետությունները, ԵՄ գրեթե բոլոր անդամ երկրները, այլ գործընկերներ Մերձավոր Արևելքից, Լատինական Ամերիկայից, կողմերին, ըստ էության, կոչ էին անում առանց որևէ հապաղման անցնել ստորագրման գործընթացին»։
Խոսելով ԼՂ պատերազմի մասնակիցներին պատժելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության մասին՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Այսպիսի հայտարարություններն արվում են՝ ստվերելու համար կամ որպես հակարշավ Ադրբեջանում այս պահին ընթացող իրավական պրոցեսները, որոնք դժվար է անգամ իրավական անվանելը, ռազմագերիների և պահվող անձանց նկատմամբ։ Բնականաբար, միջազգային հանրությունը և ՀՀ-ն կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել այս գործընթացները և ազատ արձակել մեր հայրենակիցներին։ Դրան ի պատասխան՝ Ադրբեջանն այսպիսի հայտարարություններով է հանդես գալիս»։
ԱԳ փոխնախարարն անդրադարձավ 300 հազար ադրբեջանցիներին ՀՀ-ում վերաբնակեցնելու Ադրբեջանի հայտնած ցանկությանը. «Բազմիցս տարբեր իմ գործընկերներ, նաև ես, հստակորեն արձանագրել ենք, որ դրա մասին դրույթ պայմանագրում չկա, և դրա մասին օրակարգ չկա»։
Բաց մի թողեք
2024-ին որ գույքերի նկատմամբ է վերականգվել պետության սեփականության իրավունքը
Կարծում եմ՝ հաջորդ հաղորդման մեջ Մարտի 1-ի միջդատական վարույթով ասելիք կունենամ. Գլխավոր դատախազ
Անմեղ զոհերի հիշատակը պարզապես վերք չէ, այն նախազգուշացում է, իմաստություն և վերհառնելու ուխտ․ Արմեն Սարգսյան