Ապրիլի 6-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Լևոն Դալլաքյանը, որը հայտնել է, որ ապրիլի 4-ի՝ ժամը 14:00-ից մինչև ապրիլի 6-ի՝ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել Միկոյան փողոցում գտնվող իր բնակարան և կատարել գողություն։
Նշված հասցե են մեկնել ոստիկանության ծառայողները:
Տեղում Դալլաքյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն անհայտ հանգամանքներում են մուտք գործել իր բնակարան և գողացել ոսկյա զարդեր։
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին, դեպքի փաստով «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դալլաքյանն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի ղեկավար, իսկ նրա տնից գողացված ոսկեղենը գնահատվում է մոտ 2 միլիոն դրամ։






Բաց մի թողեք
Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել
Հովիկ Աղազարյանի գործով նորություն կա, ինչ է սպասվում
Օտարերկրացիները Վերնիսաժի մոտ՝ ֆուտբոլային խաղից հետո, ջարդուփշուր են արել ամեն ինչ, 17 ձերբակալված կա