17/04/2025

Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի հայտնի գրառմանը:

«Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել: Երբ կինը, ունենալով փոքրիկ երեխա, պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել՝ նա երկար փորձել է լռել, թաքցրել, դիմանալ: Լինելով հայրենիքից հեռու՝ փոքրիկով անցնել այդ դաժան ճանապարհը սարսափելի է, և այդ բռնությունը միայն ու միայն դատապարտելի է:

Ուժը բռնության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու»,- գրել է Թովմասյանը:

Հիշեցնենք՝ Անի Օհանյանը ապրիլի 6-ին գրառում էր արել՝ որոշ մանրամասներ հայտնելով իրենց բաժանության պատճառների մասին:

Անին, մասնավորապես, նշել էր, որ ընտանիքում եղել է բռնություն, ծեծ, Անդրեն քանիցս սպառնացել է, որ իրեն կզրկի երեխայից:

Translate »