Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս հայ բանտարկալների գործով նախօրեին՝ ապրիլի 28-ին Բաքվում կայացել է հերթական շինծու դատական նիստը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրանց պնդմամբ, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ցուցմունք է տվել և, իբր, հայտնել, որ «մինչև 1990 թվականը աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթում, իսկ 1992 թվականի վերջին նշանակվել է վարչապետի քաղաքական հարցերով խորհրդական»։
Ըստ ադրբեջանական մամուլի, Ղուկասյանը նաև նշել է, որ ինքն է 1999 թվականին «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրել այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, քանի որ «Արցախի անվտանգությունը կախված էր Հայաստանից»:
Նույն պնդումների համաձայն, Ղուկասյանը նաև հայտարարել է, թե հետագայում ինքն է, իբր, «Մարտական շքանշանով» պարգևատրել Շուշի քաղաքի գրավման ժամանակ այդ Հայաստանի գլխավոր շտաբի պետ հանդիսացող Գուրգեն Դալիբալթայանին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 1-ին։
Բաց մի թողեք
Գուցե Իլհամ Ալիևի Պարսից ծոց «մուտքը» Թուրքիայի համար «հավասարակշռության գործի՞ք է
Էրդողանը բախվել է լուրջ մարտահրավերի. թուրքական հատուկ նշանակության ջոկատը քրդերի հետ մարտի է բռնվել
Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական «տենդը»