Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
«Մայիսի 16-ին’ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։
Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։
ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։
Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Սպիտակի և Տարոնի բաժինների ծառայողները պարզել են, որ մի խումբ երիտասարդներ հանդիպել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից Կաթնաջուր գյուղ տանող ճանապարհին’ կենցաղային հարցերով պարզաբանումներ անելու։
Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում մասնակիցներից 28-ամյա երիտասարդը, որը Մեծ Պարնի գյուղի բնակիչ է, քարով, ապա դանակով հարվածներ է հասցրել Արսեն Կիրակոսյանի մարմնի տարբեր մասերին։
Մեծ Պարնիի 28-ամյա բնակիչը, ինչպես նաև միջադեպին մասնակցած մի խումբ անձինք ձերբակալվել ու ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։
Բաց մի թողեք
Պարեկը կաշառք է վերցրել՝ վարորդական վկայական տալու դիմաց և չի տվել այն
2010-ին ճնշել են զինծառայողին․ ավարտվել է ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը
Արտառոց դեպք, 36-ամյա տղամարդն ավագ դպրոցի դիմաց ցույց է տվել uեռական օրգանները