19/10/2025

Հիվանդներին ոնց որ ձեռ առնեն, նրանք 20 տարի է` էստեղ են հաճախում, բժիշկները գորադուլ են անում

Երևանի Ֆիզոթերապիայի և կուրորտաբանության վերականգնողական կենտրոնում բունտ է հասունացել. բժիշկները գործադուլ  են անում։ Այս մասին ահազանգել է բուժառուներից մեկը։

Նա նշեց, որ բուժաձնակազմը 3 ամիս է` աշխատավարձ չի ստացել, որի պատճառով էլ այսօր հիվանդներով չեն զբաղվում, չեն աշխատում․ «Ամբողջ հիվանդների անունից եմ ես խոսում, անընդհատ խաբում են աշխատողներին, գումար չեն տալիս, ես իրենց չեմ մեղադրում։ Այսօր հաշմանդամները, ոտքի վրա կանգնել չիմացող հիվանդները առավոտից այս վիճակում են։ Հիվանդները պետք է դուրս գրվեն, գնան։ 18 օրով է բուժումը, եթե չստանան, կիսատ մնացած պետք է գնանք, բայց 300 հազար գումար ենք վճարել։ Մենք եկել, ընդունվել ենք` արդեն 14 օր է,  էս խեղճերին ասում են` էսօր- էգուց»։

Քաղաքացին նշեց` կենտրոնը ղեկավարություն չունի` չեն տեսել. «Ղեկավարություն ընդհանրապես չկա, մի իրավաբան եկավ, ասում ա` իջեք ներքեւ, կստանաք բուժումը։ Հիվանդներին ոնց որ ձեռ առնեն։ Բոլոր հիվանդները 20 տարի է` էստեղ են հաճախում։ Կրճատեցին հիմնարկը, ծախեցին, սեփականտերն էլ` չգիտենք, չկան։ Մենակ գումար ենք մենք վճարում, ում հիմա այս ձևի վերաբերմունք»։