Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից, որովհետև այս ժողովուրդը ոչ մի անգամ իրեն չի ընտրել։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը. «Ինքը սեփական թիմ չի ունեցել, իր թիմը եղել է դաշնակցությունը։ Հիմա էլ դաշնակցությունը հայտարարում է, որ հաջորդ ընտրություններին հանդես են գալու սեփական թեկնածույով, հիմա կա՛մ Ռոբերտ Քոչարյանը պետք է դառնա դաշնակցական, կա՛մ էլ չգիտեմ՝ ո՞ր կուսակցությունով է առաջադրվելու»։
Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է. «Ռուսաստանը չի ուզում, որ հայ ժողովուրդը ընտրություն անի, ընտրության հնարավորություն ունենա։ Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը լինի Բելառուսի նման։ Ռուսաստանը պատերազմը սկսել է մի պարզ պատճառով․ ՌԴ նախագահը համարում է, որ 20-րդ դարի ամենամեծ կորուստը Սովետական Միությունն է։ ՌԴ նախագահը որոշեց ձևավորել Միութենական պետություն»։
Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև ինքը հին է. «Որովհետև աշխարահաքաղաքական վիճակը փոխվել է։ Արևմուտքն ու Եվրոպան վաղուց ներկա են այստեղ։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ կա՛մ Ռուսաստանն է, կա՛մ Թուրքիան Ադրբեջանի հետ․ բացարձակ ոչ։ Հողի վրա մենք ենք, հողի վրա ԼՂ-ում դուք էիք, ձեր ներկայությամբ բնկաչությանը արտաքսեցին երեք օրում»։
Դեպքը պլանավորված էր, և պլանավորողները դեռ այդ պլանը շարունակելու են` անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը. «Անսխալ արհեստական ինտելեկտն է։ Մարդը պետք է էմոցիաներ ունենա, բայց պետական պաշտոն զբաղեցնող մարդը պխետք է կարողանա իր էմոցիաները կառավարել։ Դեպքից հետո, երբ խնդիրը հասավ Ազգային ժողով, եկավ ու ասաց՝ ես հրաժարական եմ տալիս որովհետև չէի պատկերացնում, որ սենց աղմուկ կբարձրանա»։






Բաց մի թողեք
Ինչու է իշխանությունը հակադրվում Հայ առաքելական եկեղեցուն, ինչից սկսվեց
Հայաստանում պետք է զգույշ լինել, երբ մարդիկ դատվում են կարծիք հայտնելու համար․ Նաչո Սանչես Ամոր
«Նիկոլ ջան, նշխարը հաց չէ, որ ուտում ես, նշխարը միայն օծյալն է տալիս», ով հաց է դեմ տալիս՝ նա էլ ուտում է