Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել համաներում շնորհելու մասին, որով ներում է շնորհվել 218 մարդու, որոնք պատիժ են կրում ադրբեջանական բանտերում, գրում են այդ երկրի ԶԼՄ-ները:
Ներման արժանացածների թվում է Ֆրանսիայի քաղաքացի Քլեր Տիեգո Հյուգոն, որն, իբր, գաղտնի մտել է Բաքվի մետրոյի կայարան և ներկել մի քանի վագոն։
Ընդհանուր առմամբ, ներում ստացածների թվում են 16 օտարերկրյա քաղաքացիներ։
Նրանցից 5-ը Իրանի քաղաքացիներ են, 4-ը՝ Ռուսաստանի, 2-ը՝ Պակիստանի, 2-ը՝ Վրաստանի, իսկ մեկական՝ Ֆրանսիայի, Թուրքիայի և Աֆղանստանի քաղաքացիներ։






Բաց մի թողեք
Պուտինը վախենում է հեղափոխությունից
Իրականությունը, երևում է, «մի փոքր» այլ է. Պուտինը ստում է
Ով կգնի «Լուկօյլի» մասնաբաժինը, ո՞ւմ պետք է վճարի, կորոշի՝ Պուտի՞նը