17/06/2025

Չաթլախից էս ուր հասանք ․․․

Երկրիս ղեկավարն ասում է եկեղեցիները չուլան են ու հայհոյում է բացահայտ, սրանով նա սկիզբ է դրել ու դե-յուրե դարձրել հայհոյելը, կտեսնեք, թե այլևս ինչի է վերածվելու ՀՀ քաղաքական արենան։

Սակայն ես այլ բանի մասին էի ուզում խոսել՝ ինչու են տեխնիկական ու կենցաղային իրերը եկեղեցիների ներսում։

Որովհետև պետությունում իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն, որի արդյունքում բնակիչները գողանում են, ինչն իրենց պետք է ու կապ չունի եկեղեցու պատի տակից, բակից, անգամ եկեղեցու ներսից։

Որովհետև հոգևոր դասը շատ հաճախ բացի հոգևոր քարոզից ինքն էլ իր հերթին չի կրթում հոտին, չի դաստիարակում, որ ոչ միայն եկեղեցուց, այլև մերձավորից գողանալ չի կարելի, մեղք է, ու դրանից հետո գալ եկեղեցի ու աղոթել, որ Աստված առողջություն կամ մերսեդես տա՝ ըստ մակարդակի։

Որովհետև ինչպես սովետական տարիներին, երբ ինչ որ մարդիկ խոզի գոջիս գողացան, միլիցիայում թելադրում էին․ պատասխանելով ձեր բանավոր հարցին՝ հայտնում եմ ․․․ այնպես էլ հիմա, երբ ակումուլյատոր են գողանում, գրում ես՝ նույնը, որովհետև մենթը մնացել է մենթ անունն ու համազգեստի վրա տարրեր են փոխվել, թուղթ սևացնեն, հերթական գործը բացվի ու մնա չբացահայտված։

Որովհետև մանավանդ այսօր պետությունն ու եկեղեցին այնքան են տարանջատված, իրար հանդեպ օտար, անգամ թշանամբար տրամադրված, որ այսպես շարունակվի, արդեն իսկ՝ ոչ մեկի ասածն է մարդկանց համար պատշաճ, ոչ մյուսի, այսպես կոչված՝ ասանավանի։

Եկող տարի խորհրդարանական ընտրություններ են, բան կփոխվի, թե դոմփելու մանրամասներն ու կամասուրտրայի մեթոդների գունապնակն ամբողջությամբ կբացահայտվի ․․․

Չաթլախից էս ուր հասանք ․․․

Սիմոն Սարգսյան; Ֆեյսբուք