Այսօր՝ հունիսի 7-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հենց դեպքի վայրում պարեկները ստացված օպերատիվ տեղեկություններով 1 հոգու կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է։
Ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը, ով հայտնաբերվել են «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ՝ նկուղային հարկում։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու դեպքի հանգամանքները։
Բաց մի թողեք
Նուբարաշենի հոգաբուժարանից փախուստի դիմած երկրորդ բուժառուին չեն գտնում
Հրդեհի ահազանգ Սարի թաղում. մեկնել է 4 մարտական հաշվարկ, կանխել է կրակի տարածումը․ Սարգսյան
28-ամյա տնօրենը հոսանքահարվել, հիվանդանոցի ճանապարհին մահացել է