11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

«Պատիվ ունեմ»-ը ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրել

Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հայկ Մամիջանյանը՝ տեղեկացնելով, որ որպես թեկնածու է առաջադրվել Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանը: