Նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանը որոշել է ազատվել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի կադրերից:
Արամ Ղազարյանը մտադիր է ազատել իր չորս տեղակալներից միանգամից երեքին` ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանին, Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանին և ոստիկանության ՀՈԳՎ պետ, «Դխկ» մականունով հայտնի Կարեն Հակոբյանին:
Միակ անձեռնմխելի մնալու է ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, որին ավելի վերևներից են պահում, մասնավորապես` Աննա Հակոբյանը: Իսկ մյուս երեքը համարվում են ավելի շատ Արամ Հովհաննիսյանի կադրերը:
Ուշագրավ է, որ ոստիկանությունում այս կադրային փոփոխությունները «շատ պատահաբար» համընկան Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ սկսած արշավի հետ: Հավանաբար իշխանությունը նոր բախումների է պատրաստվում ուժայինների այս փոփոխություններով:

Բաց մի թողեք
Վենսի այցը նշանակալի քայլ է, արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղի. ԱՄՆ դեսպանատուն
Ինչ է իրականում կատարվում Վաղարշապատում․ Ձայնագրություն
Խոշոր ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. ԲԿ է տեղափոխվել 6 տուժած. Լուսանկարներ