13/06/2025

ՀՀ-ում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AL գործարան. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը

Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։

Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Նախագծի շրջանակում՝

կիրականացվի  500 միլիոն դոլարի ներդրում,

կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ,

կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք,

գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։

AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, և Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։

Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլ նաև դառնում է այդ գործընթացների մասնակից։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար»,-գրել է նախարարը։

506488948_1280661880089929_4404036240806287449_n.jpg (127 KB)