Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ չեն կարող նստել ու դիտել, թե ռեգիոնում ինչպես է իրավիճակը գլորվում անդունդը: «Մենք չենք կարող նստել և դիտել, թե ինչպես է տարածաշրջանային իրավիճակը գլորվում անդունդը։
Այս կարևոր պահին միջազգային հանրությունը, մասնավորապես տարածաշրջանային երկրները, պետք է ավելի միավորեն իրենց ուժերը, պաշտպանեն արդարությունը և ստեղծեն միջազգային խթան՝ պատերազմին դեմ լինելու, խաղաղություն պաշտպանելու և քաղաքական լուծումներ պարտադրելու համար», հայտարարել է Վան Ին, խոսելով, որ Իրանի հանդեպ Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի, Իրանի տարածքային ամբողջության ու ինքնիշխանության հանդեպ ոտնձգություն են:
Չինաստանի արտգործնախարարը, որը Պեկինում որոշումների կայացման հարցում նշանակալի դեր ունեցող գործիչներից, է խոսում է դիվանագիտական ջանքի մասին, բայց «չենք կարող նստել ու դիտել» արտահայտությունը հնչում է բազմիմաստ, հատկապես այն շարունակվող տեղեկությունների ֆոնին, որ Չինաստանը բեռնատար օդանավերով ռազմական մատակարարումներ է իրականացնում Իրան:
Իրանի անկումն, իհարկե, հարված է լինելու Չինաստանի աշխարհաքաղաքական ստրատեգիային: Հետևաբար` հասկանալի է, որ Պեկինն իսկապես չի կարող նստել ձեռքերը ծալած: Միևնույն ժամանակ, հարց է առաջանում, թե ի՞նչ կանի Չինաստանը, եթե պատերազմին միջամտի ԱՄՆ:
Իրան-իսրայելյան պատերազմը այդ իմաստով կարող է լինել չին-ամերիկյան պրոքսի բախում, երբ Իսրայելին կաջակցի ԱՄՆ, իսկ Իրանին՝ Չինաստանը: Բայց, եթե ԱՄՆ մտնի խաղի մեջ ուղիղ, ապա այդ դեպքում, իհարկե, Չինաստանին հարկ կլինի արձագանքել համարժեք: Ո՞րը կլինի այդ արձագանքը՝ Իրանին ավելի մեծ ծավալի օժանդակությունը, թե՞ ԱՄՆ համար «երկրորդ ճակատ» բացելը, որը կարող է տեղի ունենալ Թայվանում:
Բաց մի թողեք
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայերի կալանքի վերաբերյալ
Քանի՞սն է Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել, քանի՞սն է մասնակցելու քվեարկությանը