Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Տուժածներ չկան:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Իսկ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։
Ստամբուլի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։


Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։


Բաց մի թողեք
Պուտինը նոր պատերազմների է նախապատրաստվում․ Արտաքին զեկույց Էստոնիայից
Օրբանը դատապարտել է ԵՄ-ի՝ Ուկրաինային մասնակիորեն դաշինք ընդունելու ծրագիրը
EuroNews. Վենսը խթանում է խաղաղության միջանցքը` ԱՄՆ փոխնախագահի Հայաստան կատարած առաջին պատմական այցի ժամանակ