Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 ինքնաթիռ հունիսի 20-ի գիշերը գրոհել է Իրանում տասնյակ ռազմական օբյեկտներ, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ կիրառվել է բարձր ճշգրտության զենք։ Արձակվել է 120 զինամթերք։
Նշվում է, որ ռազմաօդային ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Թեհրանի միջուկային հետազոտական կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտների:
Հարվածները հիմնականում հասցվել են Թեհրանի ռազմական ենթակառուցվածքին, որտեղ թիրախավորվել են բալիստիկ հրթիռների մշակման ու արտադրության մի քանի արդյունաբերական կենտրոններ։
«Այդ օբյեկտները կառուցվել են տարիների ընթացքում, դրանք կազմել են իրանական ռազմական արդյունաբերության առանցքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակի հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ ոչնչացված օբյեկտների թվում է եղել SPAND նախագծի շտաբը, որը զբաղվում է միջուկային զենքի ոլորտում հետազոտություններով ու մշակմամբ։
Իսրայելի հարվածներից հինգ հիվանդանոց է տուժել, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավար Փիրհոսեյն Քուլիվանդը։
«Չնայած հիվանդանոցների վրա ուղղակի հարձակումներ չեն եղել, բայց քանի որ հարվածները մոտ են եղել, հինգ հիվանդանոցների ապակիները կոտրվել են, շենքերը՝ վնասվել»,- ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում:
Փիրհոսեյնը պարզաբանել է, որ հիվանդները ծխի պատճառով շնչառական խնդիրներ են ունեցել։ Հարվածները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին։
Նշենք՝ պաշտոնական Թել Ավիվն իր հերթին Իրանին մեղադրել է հարավային Բեեր Շևա քաղաքի Սորոկա հիվանդանոցի վրա հարձակվելու համար:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հարձակման թիրախը եղել է Իսրայելի պաշտպանության բանակի C4I շտաբը և հիվանդանոցի մոտ տեղակայված հետախուզական հաստատությունը: Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է ավելացնել Թեհրանում կառավարական օբյեկտներին հարվածները։
Բաց մի թողեք
Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափորձ է Թեհրանում խափանվել
Իրանը միջուկային ռումբ չէր պատրաստում, երբ Իսրայելը սկսեց հարձակումները, բայց տարրեր կային. Գրոսսի
Գերիները վերադառնում են, պատերազմը շարունակվում է. Լուսանկար