Այսօր Սիվիկ.ամ կայքում իշխանությունը մի տպագիր թուղթ է հրապարակել, որն, ըստ աղբյուրի, իշխանափոխության պլանն է, որը մշակել է ընդդիմությունը:
Լեւոն Քոչարյանն անդրադարձել է այդ պլանին:
Նա գրել է` ինձ թվում ա էս «հեղափոխության պլան» գծողն ու քաղաքապետարանի խաչմերուկի նոր երթևեկության պլան գծողը նույն մարդն ա։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մոտ 2 տարի անց՝ դատախզությունը ստիպված հաստատեց եւ ընդունեց, որ Լեւոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել, ընդ որում՝ դատախազությունն անուղղակի նաեւ ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացանք դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարոցելուց, այն պատճառաբանությամբ, որ դեռեւս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին «ճիշտ» քրեաիրավական գնահատական տալու համար։
Նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարացնելու համար ժամանակա պետք»։
Բաց մի թողեք
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի պատերազմը դատապարտող հայտարարություններ՝ տեղական և միջազգային
Ի՞նչ է իրականում տեղի ունենում․ Հայաստանը հրավիրում է Թուրքիային դառնալ իր անվտանգության երաշխավորը»
Իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա․ Խաժակյան