Նոր օր և նոր գրառում Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվ նա վերջապես անցավ տիկնոջ բառապաշարին:
Մի մարդ, հազարամյակներ առաջ ասել է․ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»։ Այս արտահայտությունը արդեն հազարամյակներ փոթորկում է մտածող մարդկանց միտքը։
Բայց հիմա ոմանք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը։
Այդ ոմանց բացի տխմարից ուրիշ ի՞նչ անվանես,- գրել է Փաշինյանը:
Հաջորդիվ հավանաբար կլինի “ոջիլի” մասին հիշատակումը:
Նախօրեին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Զվարթնոցի տաճարից մինչեւ Մայր Աթոռ բազմահազարանոց երթ տեղի ունեցավ, որին մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ազգային արժեքները գնահատող շարքային մարդիկ:
Այս միջոցառումը թեպետ իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեցին ծաղրի ենթարկել, իսկ իշխանական ֆեյքերը 24 ժամ չէին հանդարտվում` գրում էին ու գրում, սակայն տեղեկություններ կան, որ դա անհանգստություն է պատճառել Նիկոլ Փաշինյանին, եւ նա հրահանգել է Եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին նոր թափ հաղորդել` զուգահեռ զբաղվել Եկեղեցուն աջակցող ընդդիմադիրներով։
Չի բացառվում, որ առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ լինեն։ Սամվել Կարապետյանի կալանավորմամբ նա օրինականության պատրանքներ ստեղծելու ռուբիկոնն էլ հաղթահարեց եւ հիմա ամեն ինչի ունակ է:
Բաց մի թողեք
Այսօր Հայաստանը գտնվում է երկու զուգահեռ գործընթացների ճիրաններում․ Օսկանյան
Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո ձեր գործունեությունը դառնում է անիմաստ ու ավելորդ. Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն․ Տեր-Պետրոսյան