Վաղ առավոտից իշխանության կամակատար իրավապահ մարմինները զանգվածային ձերբակալություններ են իրականացնում, տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել, Արցախի ԱԺ պատգամավոր, ինչպես նաեւ՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը։
Իշխանությունը երեկ հրապարակած ոչ արժանահավատ «հեղաշրջման պլան»-ի շրջանակներում թերեւս փորձ է անում երկրում վախի մթնոլորտ ձեւավորել, կոտրել դիմադրության բոլոր օջախները, որոնք կարող էին ակտիվանալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։
Մեր տեղեկություններով ՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահ Մնացական Մարտիրոսյանը հրահանգել է՝ այսօրվանից սկսած մինչեւ կիրակի շուրջօրյա հերթապահություն սահմանել դատարաններում, հասկանալի է, որ քննելու են ձերբակալվածներին կալանքի տանելու միջնորդությունները։
Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանը իշխանությանը ծառայող դատավորների առաջամարտիկներից է, նա մշտապես տեղավորվել եւ աշխատել է ամեն իշխանության հովանու ներքո։
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Եկեղեցու դեմ արշավի դադարեցման, քաղբանտարկյալների ազատ արձակման համար համախմբման կոչ ենք անում․ ՀԱԿ
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի