Երեկ վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ իրականացրին «Սրբազան պայքարի» անդամների տներում, գտան մանր-մունր իրեր, փաստաթղթեր, որսորդական հրացան, վկայականով զենք, ապա «Իշխանազավթման» հոդվածներով նրանց տարան դատարան՝ կալանքի միջնորդությամբ։
Ձերբակալվել էր 16 անձ, որից 15-ի նկատմամբ է դատարանը կալանքի միջնորդությունը բավարարել։
Երկու ամսով կալանավորված անձինք են՝
• Բագրատ Սրբազանը
• Տիգրան Գալստյան
• Արման Իսրայելյան
• Իգոր Սարգսյան
• Կարո Օկումուշյան
• Արսեն Ղազարյան
• Արա Ռոստոմյան
• Աղվան Արշակյան
• Տիգրան Թոփալյան
• Լիդյա Մանթաշյան
• Դավիթ Գալստյան
• Հրայր Հակոբյան
• Արմեն Ալեքսանյան
• Մովսես Շարբաթյան
• Միհրան Մախսուդյան
Նշենք, որ ՔԿ-ն երեկ ձայնագրություններ էր տարածել, որտեղ իբր թե խոսվում է հեղաշրջման պլաններից, զանգվածային անկագրություններից, մինչդեռ շատերը կարծում են, որ դրանք սարքված են արհեստական բանականությամբ։

Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Գյումրիում ով է 4 անգամ կրակել տուժողի վրա՝ հայտնի է դարձել․ Լուսանկար