Նիկոլին ու իր հանցավոր խմբակին ասելու ոչինչ չի մնացել: Քաղաքական դիակներից կազմված այդ կույտը գիտակցելով, թե ինչ տեղի կունենա, եթե առաջիկա ընտրություններում իշխանությունը չվերարտադրվի, իսկ բոլոր բաց և փակ հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանն ունի ընդամենը 10-15 տիկոս ձայն, որոշել են դիմել հնարավորինս ամեն ինչի:
Հայհոյանքից, մինչև դասախոսություններ, ահաբեկչություն բացահայտելու կեղծ սցենարից, մինչև առնանդամի ցուցադրության առաջարկություն, Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհից, մինչև եկեղեցականների կալանավորումներ և ոչ միայն…. Թուրքիայից բացահայտ կառավարվող գործակալական այս ցանցի եղկելի գործողություններն ինձ բնավ չեն զարմացնում:
Ինձ զարմացնում են Փաշինյանի հերթական դեմագոգությանը լուրջ վերաբերվողները, նրա անմիջական հրահանգով տարածված կեղծ ձայնագրություններով սարսռացող քաղքենիները:
Ժամեր առաջ Հ1-ի «Հանրային քննարկման» տաղավարում մի շարք իշխանական քարոզիչների հետ մեկտեղ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն էր Բագրատ սրբազանին քննադատում «գյուլլելու» կոչեր անելու համար, տիկին Բախշյանը մի պահ անգամ հուզվեց, անկեղծորեն այս կինը հավատացել է Նիկոլի հեքիաթին:
Մի կողմ թողնենք, որ այդ ձայնագրությունների իրական լինելը ապացուցված չէ և ամենայն հավանականությամբ այդ ամենը սարքած է, մի կողմ թողնենք, որ Անահիտ Բախշյանը մեկ ընդդիմադիր է, մեկ՝ թունդ նիկոլական: Նրան և իր նմաններին ես ուզում եմ մի շատ պարզ հարց տալ. երբ Նիկոլը 5000 անմեղ տղա գյուլլեց՝ հանուն իր մեռելահոտ իշխանության, ինչո՞ւ այսպես չսարսռացիք:
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել