02/07/2025

Համոզված ենք՝ արդարությունը ի վերջո հաղթելու է․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտարարություն է տարածել․ «Ինչպես արդեն հայտնի է, Վարդան Ղուկասյանի դատական նիստը կայանալու է հուլիսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ժամանակով։

Այս ծանր շրջափուլում մենք բոլորս զգացել ենք՝ որքան կարևոր է Վարդան Ղուկասյանի խոսքն ու ներկայությունը։ Նրա կեցվածքը, պայքարը և համարձակությունը։

Նա այն մարդն է, ով թիկունք է կանգնել ժողովրդին, ու այսօր ժողովուրդն է կանգնած նրա թիկունքում։

Մենք գիտենք՝ ճշմարտությունը երբեմն ժամանակ է պահանջում, ճշմարիտ ճանապարհը երբեք հեշտ չի լինում, բայց այն միշտ տանում է դեպի հաղթանակ։

Եվ որքան էլ այս ճանապարհը դժվար լինի, մենք համոզված ենք՝ արդարությունը ի վերջո հաղթելու է։

Սա ժամանակի հարց է»։