02/07/2025

Հունիսի 27-ը պետականորեն պետք է հռչակվի հայ ազգի ամոթի օր. Հովհաննես Պողոսյան

Հունիսի 27-ը պետականորեն պետք է հռչակվի հայ ազգի ամոթի օր։ Չեմ ասում կործանման քանի որ այն սկսվել է 2018 թվից և շարունակվում է դեռ։

Մեր ազգը, որ երբևէ ունեցել է սրբություն, պատիվ, նամուս, ինքնասիրություն հիմա դարձել է անինքնասեր ու նվաստ ժողովուրդ։ Մեր քաղաքական պոռնիկները կարողացան փչացնել ազգին։ Հիմա էլ լծվել են վարկաբեկելու այն հայորդիներին, ովքեր ունեն հային վայել դեմք և չեն կզում։

Սամվել Կարապետյանին, Բագրատ Սրբազանին, հիմա էլ Միքայել Սրբազանին։ Հարց կալանքը սահմանած անբարոյական դատավորին, եթե հեղաշրջում են անում կամ ուզում են անել, պատիժը 2 ամի՞ս է, իյա իրո՞ք։ Իմ թշվառ հայ ազգ, չեք զգում, որ այս անբարոյականներն անելիք ունեն այս երկու ամսվա ընթացքում և մոլորեցնում են առանց այդ էլ մոլորված ազգիս։

Անտարբեր մասսա, կամ մարդիկ, որոնք սպասում էին Եկեղեցու զանգերին, իբր ասում էին այդ դեպքում կգանք, կհավաքվենք, բա եկեղեցին խփեց զանգերը, ու՞ր էիք։ Թե՞ անհարմար պահի խփեց զանգերը, իսկ դուք սուրճ էիք խմում և հարմար չէր։

Դիմում եմ իմ բոլոր ընկերներին, ծանոթներին, ովքեր առիթը բաց չէին թողնում հայհոյելու ներկա իշխանությանը, իսկ հիմա մի աթոռ են ստացել և ծախվել լափի դիմաց։ Ես խոստանում եմ, սրանց հեռացնելուց հետո դուք շատ դաժան ամոթանք եք ստանալու, անձամբ իմ կողմից։

Լափը հայրենիքից գերադասողներ, դուք այլևս գոյություն չունեք ինձ համար։

Հ/Գ Նիկոլի արբայնակ համարվող Արամ Սարգսյան, դու քո թիմով չգնաս Վազգենի մոտ, դու դրա իրավունքը չունես։

«Արարատ» թիմի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյան