ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, որը հանրությանը ճանաչելի դարձավ մեկ տարի առաջ, երբ հոգևոր հայրերից մեկին վիրավորեց՝ սքեմը անվանելով «դերյա», պաշտոնը զբաղեցնելուց հետո, կարծես թե, երկրից հեռանալու մտադրություն ունի։
Այդպիսի տպավորություն կստանա յուրաքանչյուրը, ով կուսումնասիրի նրա հայտարարագիրը:
Այդպես, Դանիելյանը փաստացի Հայաստանում անշարժ գույք չունի, սակայն համաձայն հայտարարագրի՝ 2023 թվականին Ֆրանսիայում գնել է բնակարան և ավտոկայանատեղի՝ միանձնյա սեփականության իրավունքով։ Անշարժ գույքերը պահպանվել են հաշվետու տարվա վերջում։
Որպես տրանսպորտային միջոց՝ Դանիելյանը ոչինչ չի հայտարարագրել, սակայն տարվա ընթացքում օտարել է 2018 թվականի արտադրության Smart մակնիշի ավտոմեքենան՝ վաճառելով այն 14.500 դոլարով։
Նախարարի տեղակալի դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 1 մլն 933 հազար դրամ, իսկ տարվա վերջում աճել՝ հասնելով 6 մլն 863 հազար դրամի։ ԿԳՄՍ նախարարի տեղակալի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 14 մլն 851 հազար դրամ։
«2 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտաժույթը գերազանցող այլ միանվագ ծախսեր» բաժնում Դանիելյանը նշել է 4 մլն 143 հազար 500 դրամի ծախսերի մասին։
Բաց մի թողեք
Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում … Հասմիկ Պապյան․ Լուսանկար
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը. Լուսանկար
«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվոր հյուրն է և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է Ամիր Նադերին․ Լուսանկար