Իշխանությունն արդեն պլանավորում է արել, թե մինչև հաջորդ ընտրական ցիկլը ո՞ւմ է թիրախավորելու, ո՞ւմ նկատմամբ է բռնություն կիրառելու և ո՞ւմ նստեցնելու:
Մեկի վրա «գործեր սարքելը» 3 տարի է առաջ է սկսել, մեկինը` 1 տարի առաջ, սակայն եթե սրանց պետք լինի, ապա յուրաքանչյուրին էլ մեկ օրում կզրպարտեն, կվարկաբեկեն ու կտանեն կալանքի:
Չկա Հայաստանում մի մարդ, ով կարող է ասել, թե ապահովագրված է իշխանական հարձակումներից:
Այս ամենը դեմն առնելու տարբերակը ճիշտ մարտավարություն և ճիշտ պլանավորում անելն է` անպտուղ պաշտպանությունից արդյունավետ քաղաքական հարձակման անցնելն է:
Հարձակումն ասվածը ենթադրում է` քաղաքական վիճակը վերահսկելը, օրակարգ թելադրելն ու իշխանությանը ստիպելը` իրար հետևից սխալվել, սայթաքել և վերջում ամբողջությամբ տապալվել գետնին:
Հակառակ դեպքում կշարունակենք ոստիկանական, քննչական բաժինների դիմաց «հերթապահություններն» ու դատարանի առաջ անվերջ ելույթները, իսկ քաղբանտարկյալների թիվն անշեղորեն կաճի:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյան
Բաց մի թողեք
Ինչ կաներ ընդդիմադիր Նիկոլը, եթե Սերժը որևէ կերպ հրապարակային սպառնար․ Երիցյան
ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն ցույցերի մասնակցելու, եթե վարչապետը դրան դեմ չէ․ Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել․ Առաքելյան