Ռուսաստանը շահագրգռված է աշխատանքային միգրանտների ներհոսքով, բայց միևնույն ժամանակ կարևորում է նրանց կողմից երկրում գտնվելու կանոնների պահպանումը։
Այս մասին Ղրղըզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս, որպեսզի օտարերկրյա քաղաքացիները ժամանակին կարգավորեն իրենց կարգավիճակը՝ ԵԱՏՄ նորմերին և ներքին օրենսդրությանը, այդ թվում՝ նախագահի այս տարվա հունվարի վերջին հրամանագրին համապատասխա։ Մենք և մեր ղրղըզ գործընկերները շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանում աշխատանքի եկող մարդիկ իրենց վստահ զգան։ Դրա համար կարևոր է, որ նրանց իրավական վիճակն ամբողջությամբ կարգավորվի»,- ընդգծել է Լավրովը։
Ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին տարիների տվյալներով՝ Ռուսաստանում գտնվում է մոտ 3-3,5 մլն աշխատանքային միգրանտ, որոնց հիմնական մասը Կենտրոնական Ասիայի երկրների՝ Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի քաղաքացիներ են:
Հավելենք, որր 2025-ի հունվարին հրամանագիր է ստորագրվել, որը խստացնում է միգրանտների կեցության պահանջները, ներառյալ միգրացիոն ռեժիմի պահպանումը և փաստաթղթերի ձեւակերպումը։ 2025-ի հունիսի 30-ից ուժի մեջ են մտնում ՌԴ մուտքի նոր կանոնները օտարերկրացիների համար՝ առանց վիզայի ռեժիմի շրջանակում։ Մասնավորապես, կանոնների համաձայն, նախքան մուտքը օտարերկրացիները պետք է գրանցման ընթացակարգ անցնեն Նույնականացման միասնական համակարգում։
Սա ենթադրում է, որ նրանք պետք է մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ ներկայացնեն մուտքի դիմում՝ օգտագործելով «ruID» բջջային հավելվածը։ Արտակարգ դեպքերում ոչ ուշ, քան 4 ժամ առաջ:
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից