Հավաստի տեղեկությունների համաձայն, այսօր առավոտյան մոբիլիզացվել է Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը Վեհարանում քննչական գործողություններ կատարելու համար։
Ընդ որում, հավաքել են 100-ից ավելի քննիչների, որոնց չեն ասել՝ հավաքն ինչ նպատակով է. հավանաբար վախենում են արտահոսքից, թեպետ բոլորն էլ հասկանում են՝ ինչու են իրենց կանչել։
Մեր տեղեկություններով, մեծածավալ քննչական գործողություններ տեղի կունենան ինչպես Վեհարանում, այնպես էլ սրբազանների տներում։
Եթե 100-ից ավելի միայն քննիչներին են մոբիլիզացրել, կարելի է պատկերացնել որքան է լինելու նրանց ուղեկցող իրավապահների կարմիր բերետավորների ու այլ ոստիկանների թիվը։
ՀԷՑ-ում և Սամվել Կարապետյանի եղբորորդու` Նարեկ Կարապետյանի, տան խուզարկությունները թերևս կարող են շեղող բնույթ ունենալ, սակայն պարզ է, որ նպատակը Վեհարանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսն է։






Բաց մի թողեք
Մեհթիևը «Մոսկվա է ուղարկել Ադրբեջանում իշխանափոխության ծրագիրը»
Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայի կողմից որքանո՞վ պահանջված կլինի
Իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա