16/10/2025

ԵՊՀ թամադա ամբիոնի վարիչը ազատման դիմում է գրել․ Լուսանկար

Երևանի պետական համալսարանի Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Տարոն Դանիելյանը ազատման դիմում է գրել:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ով բոլոր ժամանակների իշխանությունների ծառան է, Տարոն Դանիլյանին փորձել է ուղղորդել եկող ուսումնական տարվա սեպտեմբերից ազատվել ամբիոնի բոլոր ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից, նրանց զրկելով դասաժամերից և փոխարենը դասաժամերը Հանրային հեռուստաընկերության կիսագրատետ լրագրողներին տրամադրելով, սակայն Դանիելյանը նշել է, որ անկախ այն հանգամանքից, որ ինքը Նիկոլ Փաշինյանին համակրում է, չի կարող նման քայլի դիմել և շիկացնել առանց այն էլ շիկացած մայր բուհի մթնոլորտը:

Վերջինս այսօր առավոտյան ազատման դիմում է գրել և հրաժեշտ տվել կոլեգաներին: Հիշեցնենք, որ Տարոն Դանիելյանը հայտնի թամադա է, որը ԵՊՀ տպագիր և հեռարձակվող ամբիոնի վարիչ նշանակվել էր այս տարվա փետրվարին:

ԵՊՀ մեր աղբյուրի խոսքով` Քննչական կոմիտեի նախկին խոսնակ Գոռ Աբրահամյանն է այժմ պայքարում ամբիոնի վարիչ դառնալու համար:Թամադա ամբիոնի վարիչը ազատման դիմում է գրել