15/10/2025

Հայաստան է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը, «Զվարթնոց»-ի ոստիկանապետի ցուցումով մուտքը չի արգելվել․ Լուսանկար

Հուլիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը:

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին տարիներին Կառավարության կողմից ակտիվ պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ, որի մեջ է մտնում նաև օրենքով գողերի մուտքի արգելումը Հայաստան, նրանց կողմից գողական բարքերի տարածումը կանխելը, մինչդեռ Մեհրաբ Քալաշովին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից պետք է արգելվեր նրա մուտքը Հայաստան, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի բանավոր կարգադրությամբ թույլատրել են մտնել Հայաստան:

Թե ինչու է Ս. Մանուկյանը ցուցում տվել, որ չխոչընդոտեն օրենքով գողի մուտքը Հայաստան, բազմաթիվ կասկածելի հարցեր է առաջացնում:

Blog Image