«Սթրայքբոլի գործը» հավակնում է տեղ գտնել աշխարհի ամենազավեշտալի քրեական գործերի թոփ-տասնյակում։
Ուրեմն, «առաջին մեղադրյալ» Անդրանիկին բռնելուց 36 ժամ հետո մեր քաջարի իրավապահները ձերբակալում են ևս 6 անձ։ Նրանցից 5-ին բռնում են լրիվ անկապ տեղը ու 72 ժամ անիմաստ պահելուց հետո բաց են թողնում։
Ընդ որում, նրանցից չորսը դաշնակցական են, իսկ մեկը՝ … սանտեխնիկ, որը սկի կյանքում «սթրայքբոլ» բառը լսած չկար։
Հուսով եմ՝ մի օր անպայման կիմանամ, թե էդ մարդը ինչ էր արել, որ արժանացել էր նման վերաբերմունքի։
ՀԳ. 1890-ականներին Ավստրո-Հունգարիայի քաջարի իրավապահները ձերբակալում են շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցին՝ հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով։ Ի՞նչ էր արել էդ մարդը։ Ամեն օր ինչ-որ անհասկանալի հեռագիր էր ուղարկում Պետերբուրգ ու ստանում նույնքան անհասկանալի պատասխան հեռագիր։ Դե բնականաբար, դատավորը (անունը, կարծեմ, Մոնբլան Մելքիոր էր) տալիս է երկամսյա կալանք, ու … այդ պատճառով կիսատ է մնում Ստեյնից-Չիգորին շախմատային հեռավար պարտիան։ Ստեյնիցի ծանոթների, ինչպես նաև սանտեխնիկների ձերբակալման մասին տեղեկություններ չեն պահպանվել։
Ռուբեն Մելիքյան

Բաց մի թողեք
Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարվող քաղաքական տարածք
ԵՄ մայրաքաղաքները հայտարարում են, որ ամերիկյան տեխնոլոգիաների հեռացումը իրատեսական չէ․ Ռուսաստանի խնդիրը
Ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել