«Ռուսաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ հետևանքներ կունենա Երևանի հնարավոր դուրս գալը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)»:
Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք հետաքրքրված են ՇՀԿ-ով, այսինքն՝ նրանք վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց թվում է։ Բայց մենք, իհարկե, հետաքրքրված ենք բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով առավելագույն փոխազդեցությամբ, և բազմակողմ ձևաչափից բացի, մեզ միավորում են նաև շատ սերտ երկկողմ հարաբերությունները:
Եվ մենք մտադիր ենք շարունակել զարգացնել դրանք», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը «Մայակ» ռադիոկայանին տված մեկնաբանության մեջ։
Նա հավելել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանը տեսել է տարբեր ուղղություններով հավասարակշռվելու ցանկություն։
«Մենք գիտենք, թե կոնկրետ ինչ է բերում, օրինակ, ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին:Մենք կտեսնենք, թե կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը։ Այստեղ ամեն ինչ սովորում են համեմատության միջոցով», – ընդգծել է Պեսկովը։
Նշենք՝ հուլիսի 16-ին ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի անդամակցությունը:
Բաց մի թողեք
Աշխարհաքաղաքական դերակատարների հետ բաց և փակ պայմանավորվածությունների կգա Թուրքիա՞ն
Ոսկե հորդան ավելի հարազատ է, քան՝ արևմտյան մշակույթը. Պուտինը կամուկացի մեջ է
Ռուսաստանի միջուկային սուզանավերը կարող են «սառեցնել ցանկացած տաք գլուխ». Պատրուշև