28/07/2025

Հիմարությունն իրականում կարիք ունի հիմնավոր բացատրության․ Մադոյան

Այսօր Փաշինյանը ասում է, – ես մեղավոր չեմ, որ ավտոշարասյունս մարդ ա գցել տակը:
Իրան «միամիտ» օջախապետի տեղ դրել, թե դե պատկերացրեք հասարակական տրանսպորտ ա, դուք էլ երթեւեկում եք, որ մարդ գցեց հո դուք մեղավոր չե՞ք: 

Այս հիմարությունն իրականում կարիք ունի հիմնավոր բացատրության, որ ցույց կտա թե օջախապետը ինչ կարգի ուղն ու ծուծով հակապետական, հակահանրային, անձնակենտրոն իշխանության մասին է եւ ոչ օրենքի կամ իրավունքի:

Նախ, եթե Փաշինյանն իր անձնական թիկնազորն ու ավտոշարասյունը համեմատում է հասարակական տրանսպորտի հետ, կարո՞ղ ենք մենք` քաղաքացիներս, ազատորեն օգտվել այդ տրանսպորտից, չէ որ եթե այն հանրային է, ապա պետք է հասանելի լինի բոլոր քաղաքացիներին, հանրայինի ֆունկցիան հենց հավասարապես հանրությանը հասանելի լինելն է:

Երկրորդ, եթե նույնիսկ մեզ դնենք հիմարի տեղ ու ընդունենք օջախապետի «միամիտ կռուտիտը», ապա եթե դու` սիրելի ընթերցող, լինեիր տրանսպորտում, որը մարդ է գցել տակն ու սպանել, ապա կներգրավվեիր, առնվազն,  որպես վկա, այնինչ Փաշինյանն ինքն ասաց որ նույնիսկ վկայի կարգավիճակ չունի:

Իսկ ամենատմարդին, հակաբարոյականն ու հակաօրինականը նրա ասածն է, թե ես իմ թիկնազորի հետ կապ չունեն, նրանք են արել ես ինչ: Վաղը եթե Փաշինյանի թիկնազորը մարդկանց վրա կրակի, մարդ գցի տակը, կամ անվտանգության մարմինները մարդ գնդակահարեն փողոցում կրկին ասելու է դե ես ինչ կապ ունեմ, այնտեղ չէի, իրենք ինձ են սպասարկում, բայց ես պատասխանատու չեմ:

Իսկ այս ամենի հեգնանքն այն է, որ հենց վարչապետ Փաշինյանն է ՊՊԾ-ն մտցրել  վարչապետի աշխատակազմի, այսինքն հենց իր անմիջական ենթակայության տակ` ուղիղ վերահսկողություն ունենալու համար: Իսկ հիմա, վերահսկողությունը իրենն է, մահը` ոչ: Սակայն երբ հիշում եք, որ մարդը 4000 մարդու կյանքը հավասարեցրեց իրեն դավաճան չասելու արժեքին, նշելով թե կարող էր պատերազմ չլիներ բայց իրեն դավաճան կասեին, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

#արոտավայր

Գոռ Մադոյան