23/07/2025

Խմածության ամենաբարձր աստիճանում գտնվող վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է․ Լուսանկար

Հուլիսի 19-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն. օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, քննիչները, պարեկները:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ ամենաբարձր աստիճանի խմած վիճակում։ Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։