Արդեն հայտարարվել է, որ մոտ օրերս, ենթադրաբար` հուլիսի 22-ին, Փաշինյանն իր խաժամուժով փորձելու է գրոհել Մայր Աթոռը և հեռացնել Վեհափառ Հայրապետին:
Ընդդիմադիր տարբեր ուժեր, կուսակցություններ և խմբեր դեռևս երեկվանից մոբիլիզացնում են իրենց աջակիցներին և համախոհներին` հազարավոր անձանցով դիմավորելու ՔՊ-ական հրոսակախմբերին, և կանխելու նրանց մուտքը Վեհարան: Կան տվյալներ, որ Փաշինյանը տեղյակ է հնարավոր ժողովրդական հակազդեցության մասին և դեռևս չի որոշել` գնա՞լ Էջմիածին, թե՞ ոչ: Ավելին, ընդդիմության մոբիլիզացրած հազարավոր քաղաքացիների բողոքը Փաշինյանի ներկայությամբ կարող է անդառնալի հանգրվանի բերել, երբ նա մեն-մենակ մնա իրեն ատող բազմահազար ժողովրդի առաջ:
Բանն այն է, որ ուժային բլոկը ոչ միայն առանձնապես ոգևորված չէ Վեհարանը գրոհելու մտքից, այլև զանգվածաբար հրաժարվում է այդ հանձնարարության տակ մտնելուց: Եվ Փաշինյանին մնում է հավաքագրել միայն իր տխրահռչակ ենթականերին` Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյան, դերասան ու իշխանական քարոզիչ Գնել Սարգսյան և այլք, որոնք իրավիճակը բեկվելուն պես, բնականաբար, լքելու են նավն ու իրենց գլուխը չեն դնելու հարվածի տակ:
Այլ կերպ ասած, Էրդողանից ստացած հանձնարարականի կատարման հարցում Փաշինյանը գրեթե միայնակ է մնացել: Նա բարդ դիլեմայի առաջ է` դրժել հերթական սեփական խոստումն ու հանգի՞ստ թողնել Մայր Աթոռը, թե՞, այնուամենայնիվ, փորձել գրոհել Վեհարանը` աչքի առաջ ունենալով ցավալի պաշտոնազրկման մեծ ռիսկը:
Բաց մի թողեք
Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո ձեր գործունեությունը դառնում է անիմաստ ու ավելորդ. Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն․ Տեր-Պետրոսյան
Շատ պարզ է՝ որն է իշխանության նպատակը․ Աբրահամյան