Հուլիսի 21-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել իրավապահները, քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները:
Հիվանդանոցում իրավապահներին բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի վնասված ավտոմեքենա, որի սրահում, ավտոմեքենայի վրա ու ասֆալտին հայտնաբերվել են արնանման հետքեր, հողաթափեր, «ռացիա»:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը հայր ու որդի են, մեկը անչափահաս է, իսկ մեկն էլ, դատարանի որոշմամբ, տնային կալանքի մեջ է եղել:
Բաց մի թողեք
ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին երկու առանձին հաղորդում «Զարթոնք» կուսակցության կողմից
Մանրամասներ Գագիկ Ծառուկյանի դատավարությունից
էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել․ նա հարցաքննվել է