Հուլիսի 21-ին՝ ժամը 20:19-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տապալվել է 2 բարդի. ճանապարհահատվածը փակվել է, ծառերից մեկն ընկել է Kia մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով դիմային հատվածը. տուժածներ չկան:
Փրկարարները մասնատել և հեռացրել են ավտոմեքենայի և ավտոճանապարհի վրա ընկած ծառերը. երթևեկությունը վերականգնվել է: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում, ճաղավանդակ պոկելու միջոցով փախուստ է եղել
Լարված իրավիճակ՝ Ավշար գյուղում․ բնակիչները երեք ամիս է՝ մնացել են առանց ջրի
Վրաերթի հետևանքով մահացել է 9-ամյա Ալիսան․ Լուսանկար