Մեր ժամանակներում շփոթում են հայհոյանքն ու գնահատականը: Երբ ՀՀ նախագահը մեկին ասում է «գիշատիչ», մյուսին՝ «ազգակործան պատուհաս», սրանք գնահատականներ են:
Այս առիթով ոչ թե վիրավորվում են, այլ զգաստանում են, դաս առնում, մի խոսքով՝ խելքի գալիս: Այլ բան է, երբ անձը նսեմացնող արտահայտություններով փաստորեն հայհոյանքի տարափ է տեղում՝ թիրախավորելով ոչ թե նպատակը, այլ՝ որոշակի անձը:
Լավ, այս բոլորը մի կողմ: Հիմա հիշեցի և ուզում եմ արժանին մատուցել 1998-ի արժանապատիվ հրաժարականների շքերթի մասնակիցներին, դեռևս հիշվող վեհանձն այրերին. Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան և մյուս բոլոր արժանապատիվներ: Սա գերագնահատելի պիտի լինի հենց այսօր, երբ երկրի քաղաքական կառույցը հիմնովին ավերվում է: Նրանք քաղաքական և պետական արժանապատիվ այրեր էին ՀՀ նախագահի գլխավորությամբ, երկրի կառավարումն էլ ներառական էր: Մեծ մեղք կգործենք, եթե չհիշենք, թե ինչպես մի գիշերում, Ազգային ժողովում իշխող պատգամավորների մի զգալի զանգված երկրապահացավ, կարևոր չէ, թե ում թելադրանքով: Իսկ այսօր աթոռապաշտ, սեփական օգուտը երկրի շահից գերակայող «հայրենասերների» աննախադեպ առատություն է: Թող ինձ ներեն ներկայիս իշխող և ընդդիմադիր «ազգասերները», նայում եմ մեր շուրջն ու զարմանում. այս ինչքան հուդայիկներ հայտվեցին մեր երկրում:
Որպես խորհուրդ չընդունեք, բայց անտեղի և անիմաստ են ձեր քայլերը՝ մեծություններին գագաթից վայր գցելու, կարծելով, թե այդ կերպ մեծությունների դափնիներին կարժանանանք և լեռան գագաթին կհայտնվեք: Սիզիփոսին հիշեցի…
Հ.գ. Շատերն են փորձում բանաձևել երկրում ստեղծված ֆենոմենալ իրավիճակը: Ահա դրանցից մեկը հանելուկի ժանրում. այն ո՞վ է, որ թիրախավորում է անձը, դրանով ավերում համակարգը:
Արամայիս Ասլանյան
Բաց մի թողեք
Վարդան Ղուկասյանը վարչապետ կդառնա, եթե տեսնի, որ չկա այն մարդը ․․․
Արցախահայության ճակատագիրը այսօր մեր արժեհամակարգի լակմուսի թուղթն է. Դումիկյան
Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում սա շատ վտանգավոր ձևակերպում է. Զուրաբյան