28/10/2025

Ինչպիսին է եղել երեկ Սևան գնացած 50 հազարի ճաշացանկը․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հետաքրքիր է, իսկ կա՞ վիճակագրություն, թե ինչպիսին է եղել երեկ Սևան գնացած 50 հազարի ճաշացանկը: Որովհետև հնարավոր է, որ մարդը նախկինում էլի եղել է Սևանում, բայց օրինակ ափին կերել է միայն հաց ու պանիր, իսկ 2025 թվականի հուլիսի 27-ին առաջին անգամ Սևանի ափին ճաշակել է խորոված:

Չէ՞ որ դա ևս տնտեսական թռիչքի վկայություն է, որը պետք է հանրայնացնել:

Հետո պետք է առանձին վիճակագրություն վարել, թե ովքե՞ր են 2025 թվականի հուլիսի 27-ին Սևան գնալիս ձեռք բերել օրինակ նոր լողազգեստ, կամ՝ նոր հողաթափեր:

Չէ՞ որ հնարավոր է, որ մարդիկ նախկինում էլ ամեն տարի գնացել են Սևան, բայց նույն հողաթափով կամ լողազգեստով:

Ավելին, պետք է հասկանալ, թե ովքեր են Սևան գնացել արևայրուքից պաշտպանվելու քսուկով, քանի որ նախկինում գուցե էլի գնացել են, բայց չեն ունեցել պաշտպանիչ քսուկի հնարավորություն, իսկ 2025 թվականի հուլիսի 27-ին առաջին անգամ Սևան են գնացել պաշտպանված:

Հատիկ առ հատիկ պետք է բացել տնտեսական հրաշքի շերտերը»: