Բարի լույս ձեզ:
Ձեր էս ծայրահեղությունից ծայրահեղություն թեմաների մեջ գրեթե չեմ մտնում, չեմ ընդունում մտածելակերպի այդ տրամադրվածությունը, շարունակաբար մեծամտություն է տիրում, մի օր կհաղթահարենք, ոչինչ, բայց…
Ջեյ Լոյի թեմայով մի խուլիգան բան պատմեմ, կիրակի է հուշերին տրվենք
Այսօրվա պես հիշում եմ 1999 թ. դեկտեմբերի 31֊ի գիշերը Միլլենիումի բացման պահին սարեցիքով հավաքվել էինք, մի դպրոց մարդ, իջել էինք ձոր Մալադյոժնիյի Նոստալջիում Նոր տարին դիմավորելու: Այն ժամանակ Ջեյ Լոն դեռ Ջենիֆեր Լոպես էր, հետո Ջեյ Լո դարձավ:
Իր դեբյուտային ալբոմի Waiting for tonight երգը, գրեթե բոլոր չարտերում գմփցնում էր, ուղիղ 00:00֊ին DJ-ն այս գործը դրեց ու նենց հավես մթնոլորտ էր, բայց ուղիղ 00:01-ին՝ երգի երկրորդ րոպեին նենց կիլդիմ սկսվեց՝ շշեր, աթոռներ ու սեղաններ էր, որ ռիթմիկ ֆռում էին, նենց հավես մթնոլորտ էր և այլևս նոր տարվա գիշերը տնից դուրս չենք դիմավորել։
Շատ էլ լավ ա, որ Ծյոծը եկել է:
լավ օր բոլորիս
Նավակ ճոճողը՝ Վիլեն Գաբրիելյան

Բաց մի թողեք
Փետրվարի 12-ի աստղագուշակ․ Կարելի է հիշել վաղեմի նախասիրությունները
«Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. Լուսանկարներ
Փետրվարի 11-ի աստղագուշակ․ Կարող են օգտակար լինել վաղեմի ծանոթությունները