Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր մանկապարտեզում:
Բարեբախտաբար տուժածներ չկան: Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները ժամանակին տարհանվել են: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խոհանոցում:

Բաց մի թողեք
Ուջան բնակավայրի մոտակայքում բшխվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ փրկարարները դուրս են բերել մեքենայում արգելшփակված քաղաքացուն. Լուսանկար
Արտաշատ-Զովաշեն ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106» ու «Lada», 3 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն․ Լուսանկար
Սեպտեմբերի 1 … Գիտելիքի ճանապարհին կրկին հնչող առաջին զանգի օր