Այս մասին գրում է New York Times-ը:
«Եվրոպացիները մտահոգված են, որ Թրամփն ու Պուտինը ինքնուրույն կգան համաձայնության, որը հետո կփորձեն պարտադրել Ուկրաինային։ Եվրոպացիները նույնպես ցանկանում են տեղ ունենալ բանակցությունների սեղանի շուրջ, չնայած դա քիչ հավանական է համարվում»,- հայտնում է աղբյուրը։
Այժմ եվրոպացի առաջնորդների համար ավելի դժվար է դիմադրել Թրամփին, այն բանից հետո, երբ նա իսկապես «իջեցրեց» նրանց մաքսատուրքերը՝ այդպիսով ցույց տալով Եվրոպայի կշիռը։
Ամեն դեպքում, մի շարք աղբյուրներ պնդում են, թե եվրոպական երկրները, Ուկրաինայի հետ միասին, պատրաստել են այլընտրանքային ծրագիր, որը մերժում է Պուտինի առաջարկները։ Այն պահանջում է անհապաղ հրադադար՝ ցանկացած հետագա քայլից առաջ։
Հիմնական պայմանն այն է, որ տարածքների փոխանակումը պետք է լինի փոխադարձ. եթե Ուկրաինան զորքերը դուրս բերի որոշակի տարածքներից, Ռուսաստանը պարտավոր է նույնը անել մյուսներում։
Փաստաթղթում մերժվում է միակողմանի զիջումների գաղափարը, մասնավորապես՝ Դոնեցկի շրջանի մի մասի փոխանցումը՝ առանց հակազդեցության։ Բացի այդ, ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն:
Այս հակածրագիրը ներկայացվել է ամերիկացի պաշտոնյաներին:
Բաց մի թողեք
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար
«Ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետուհուն․ Լուսանկար
Չեխիայի ապագա ԱԳՆ Տուրեկը հրապարակել է ռասիստական, քսենոֆոբ և սեքսիստական բնույթի գրառումներ