10/08/2025

Իրականում Թրամպի միջանցքը պատահականություն չէ ու ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել. Գևորգյան

ԵՒ ՌԴ և Իրանն իրենց հարցերն այս հարցում կլուծեն և Թրամպի ու Պուտինի հանդիպումը նաև լինելու է այս հարցի շուրջ։

Ողջ խնդիրն այլ տեղ է, թե կպայմանավորվեն՞, թե ոչ, բայց սովորաբար չպայմանավորվելը ևս նշանակում է հանդիպման նոր ռաուդ։

Տեսակետ կա, որ Ալյասկան դառնալու է նոր Յալթա, թեպետ ինչ որ պահից կարող է լինել ընդլայնված գագաթնաժողով, որին կմասնակցեն նաև եվրոպական պետություններ։

Խնդիրն այլ տեղ է։

ՀՀ ում ձևավորված նոր քաղաքական ( ակնառու դեռ ձևավորվող, ինչի ծիլերն իսկ չենք տեսնում) համակարգում հները հանդես են գալու պատվիրակված ու միայն պատվիրակված։

ԵՒ էստեղ է, որ բոլորը շտապում են,ինչ որ կերպ աչքի ընկնել ու անգամ ծայրահեղության գնալով։

Անգամ կարելի է էս համատեքստում ասել, թե ովքե՞ր են.

Պարզապես մեզ ծանոթ , մեր իմացած ընդդիմությունն այստեղ չի լինելու ու Նիկոլը սրանից ելնելով է, որ փորձելու է գնալ արտահերթի, ինչի խնդիրը կար դեռ 22 թվից և հատկապես 23 իր վերջին։

Արվեստագետ Արթուր Գևորգյան

Իրականում Թրամպի միջանցքը պատահականություն չէ ու ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել