Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև քաղաքացիների առաջարկություններն են։
«Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք այսուհետև ենթակա են վարչական պատասխանատվության՝ առավել խստացված կարգով՝ նախկին կարգավորմամբ սահմանված 25 հազար ՀՀ դրամը դարձել է 50 հազար ՀՀ դրամ։ Ավելին՝ նույն խախտումը կրկին կատարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։
ՊԾ պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ Քրեական օրենսգրքում կատարված մեկ այլ փոփոխության համաձայն, եթե անձը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին վարում է տրանսպորտային միջոց՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, ապա նա արդեն ենթակա է քրեական պատասխանատվության․ արարքը քրեականացվում է։
Նկարագրված արարքի քրեականացումն ինքնանպատակ չէ․ այն հետապնդում է պատժի սպառնալիքով առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի նվազման նպատակ՝ կանխելով հնարավոր հետևանքները։
ՆԳ նախարարության նախաձեռնած այս փոփոխությունները միտված են բացառապես հանրային անվտանգության ու անվտանգ վարորդական մշակույթի ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 4-ի աստղագուշակ․ Դրական միտումները կգերակշռեն, ինչպես կխոստովանեն նույնիսկ ամենաանզիջում վատատեսները
Երբ Սամվել կարապետյհանը ներդրումներ էր անում, Փաշինյանն այլ «ներդրում» էր անում․ Տեսանյութ
Դեկտեմբերի 3-ի աստղագուշակ․ Ինչ էլ որ պլանավորեք, մի շտապեք