Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ՀՀ մարզերում եւ Երեւանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ ավանդաբար տեղի են ունենալու օգոստոսյան խորհրդակցություններ։
Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 18-ին՝ Արարատի մարզից: Առաջին հանդիպումը տեղի կունենա Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Օգոստոսի 19-ին խորհրդակցությունները կանցկացվեն Լոռու, օգոստոսի 20-ին՝ Գեղարքունիքի, օգոստոսի 21-ին՝ Վայոց Ձորի, օգոստոսի 22-ին՝ Սյունիքի, օգոստոսի 25-ին՝ Կոտայքի, օգոստոսի 26-ին՝ Արմավիրի եւ Արագածոտնի, օգոստոսի 27-ին՝ Շիրակի, օգոստոսի 28-ին՝ Տավուշի մարզերում, իսկ օգոստոսի 29-ին՝ Երեւանում:
Խորհրդակցությունների նպատակն է՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:
Խորհրդակցությունները կվարի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Խորհրդակցություններին համընթաց, երկրորդ տարին անընդմեջ, կկազմակերպվի կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած եւ չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների եւ խմբակավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կկիսվեն իրենց առաջավոր փորձով:
Բաց մի թողեք
Դեկանի ընտրությունը մտել է փակուղի
Տնօրենը կստուգի՝ ուսուցիչը կամավոր ատեստավորման չհաղթահարման նախադեպ ունեցել է
Հաջորդ տարվանից բուհերի քննությունները հիմնականում կանցկացվեն նախկին ձեւաչափով